Պեդրի. «Հուսով եմ, որ մի օր կնվաճեմ «Ոսկե Գնդակը», բայց ես կնախընտրեի թրեբլը»

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին ասել է, որ կցանկանար մի օր նվաճել «Ոսկե գնդակը»:

Միևնույն ժամանակ, 22-ամյա ֆուտբոլիստն ընդգծել է, որ կնախընտրեր մեկ մրցաշրջանում երեք տիտղոս նվաճել «Բարսելոնայի» հետ։

«Բարդ է. Բայց ամեն ինչի մասին կարելի է երազել։ Հուսով եմ, որ մի օր կնվաճեմ «Ոսկե գնդակը», բայց ես կնախընտրեի թրեբլը:

Երբ դու հասնում ես թիմային նպատակներին, հենց այդ ժամանակ է ամենահեշտը անհատական ​​մրցանակներ նվաճելը», – Պեդրիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Պեդրին բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով հինգ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։