Հայտնի է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադառնալու նոր մանրամասներն ու ժամկետը

«Բարսելոնան» դիտարկում է իր լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ծրագրել է արգենտինացու վերադարձը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։

Կատալոնացիները ծրագրում են 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ վերակառուցված «Կամպ Նոուի» լայնածավալ բացում, և հենց այդ պատճառով է, որ թիմի ղեկավարությունը ցանկանում է հետ բերել Մեսսիին։

Արգենտինացին կարող է կարիերան ավարտել «Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-ից 2021 թվականներին: