Նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը «Լիվերպուլին» խորհուրդ է տվել հարձակվող Մոհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ։ Օուենը կոչ է արել ակումբին խախտել պայմանագրի կանոնները՝ եգիպտացուն թիմում պահելու համար։
«Ես գրեթե վստահ եմ, որ Սալահը ցանկանում է մնալ: Կարծում եմ, որ «Լիվերպուլը» պետք է փոխի իր կանոնները և առաջարկի նրան երկարաժամկետ պայմանագիր: Սալահին փոխարինելը ավելի թանկ կարժենա, քանի որ դու ստիպված կլինես վճարել տրանսֆերի համար: Այնպես որ, ես կանեի ամեն ինչ, որպեսզի նրան պահեի»,- ասել է Օուենը talkSPORT-ին տված հարցազրույցում: