«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հայտարարել են ակումբի ղեկավարության դեմ բողոքի նոր ակցիաների մասին

Մարտի 29-ին FC United-ը և The 1958 երկրպագուների խումբը համատեղ ակցիա կանցկացնեն ակումբի ղեկավարության դեմ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Բողոքի ակցիան, որը կոչվում է United United Day, կլինի թիմի և երկրպագուների առաջին համատեղ ակցիան։

Երկրպագուները բողոքելու են ակումբի սեփականատերերի քաղաքականության դեմ, որոնք թիմին 500 միլիոն ֆունտ ստեռլինգ պարտքերի մեջ են գցել:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները նախկինում մի քանի անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել «Օլդ Թրաֆորդի» մոտ:

Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է։