«Մանչեսթեր Սիթին» աշխատում է թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ El Chiringuito հաղորդումը հայտնում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբը ցանկանում է իր թիմում տեսնել հարձակվող Ռոդրիգոյին:
Լրագրող Էդուարդո Ինդան հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները վերջերս հանդիպել են Մադրիդի «Ռեալի» ներկայացուցչի հետ։ «Քաղաքայինները» Ռոդրիգոյին ավելի բարձր աշխատավարձ են առաջարկում, քան նա այժմ ունի։
«Սիթին» պատրաստ է նաև երաշխավորել, որ բրազիլացին կխաղա իր սիրելի դիրքում։ Ռոդրիգոյի գործող պայմանագիրը նրան կապում է Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2028 թվականի կեսերը: Transfermarkt հեղինակավոր պորտալը 24-ամյա բրազիլացուն գնահատում է 100 միլիոն եվրո։