«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բայերի» ֆուտբոլիստին

«Բայերը» ցանկանում է իր շարքերում պահել հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին, սակայն ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր դեռ չի կնքվել։

Այս ֆոնին գերմանական Sky-ը հայտնում է, որ «Բայերը» պատրաստ կլինի դիտարկել Վիրցի համար 120 միլիոն եվրոյի առաջարկը: Նշվում է, որ «Բավարիան» նախնական բանակցություններ է սկսել «Վիրցի» ներկայացուցիչների հետ, իսկ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որպես առաջնահերթ տրանսֆերային թիրախ է նշել 21-ամյա գերմանացուն։

Հարկ է նշել, որ գործող աշխատանքային պայմանագիրը Ֆլորիան Վիրցին կապում է «Բայերի» հետ մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։