«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը իր ծառայություններն է առաջարկել «Ռեալին»

«Մանչեսթեր Սիթիի» և Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Մանուել Ականջին իր ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին», հայտնում է Marca-ն:

Մրցաշրջանի ավարտին «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ծրագրում է վերակառուցել կազմը, իսկ Ականջին, կարծում է, որ եկել է նոր մարտահրավերի ժամանակը։ Այդ պատճառով ֆուտբոլիստը իր ներկայացուցիչների միջոցով կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ։

Սակայն 29-ամյա Ականջին չի տեղավորվում մադրիդյան թիմի տրանսֆերային քաղաքականության մեջ։

Ականջին դեռ երկու տարի ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ավարտին, մինչդեռ Մադրիդի «Ռեալը» նպատակ է դրել գումար ծախսել միայն երիտասարդ ֆուտբոլիստների վրա՝ փոխարենը որպես ազատ գործակալներ ներգրավելով փորձառու ֆուտբոլիստների: