Լուկա Մոդրիչը դիրքորոշում ունի իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը մադրիդյան թիմի հետ։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, 39-ամյա ֆուտբոլիստը սպասում է ակումբի ղեկավարության վերջնական որոշմանը:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը անցկացրել է 27 հանդիպում, դառնալով՝ երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: