Լիոնել Սկալոնի. «Դժվար է նրան համեմատել Լիոնել Մեսսիի հետ»

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալի և ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի համեմատությունների մասին։

«Յամալը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, բայց, ճիշտն ասած, դժվար է նրան համեմատել Մեսսիի հետ։ Չեմ ուզում ասել այն, ինչ մտածում եմ, բայց Լամինը հիանալի ֆուտբոլիստ է»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։