Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը շարունակում է հեռակա վեճը Լամին Յամալի հետ։ Ազգերի լիգայի Իսպանիայի եւ Հոլանդիայի ազգային հավաքականների հանդիպման մեկնարկից առաջ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը քննադատել է 17-ամյա եզրային հարձակվողին։
Յամալը գոլ խփեց նարնջագույններին և օգնեց իսպանացիներին դուրս գալ կիսաեզրափակիչ, որից հետո սոցիալական ցանցերում հիշատակեց վան դեր Վարտի մասին՝ ծաղրելով նրա խոսքերը։
«Ես խորհուրդ կտայի Յամալին ավելի քիչ անհանգստանալ նախկին ֆուտբոլիստի կարծիքի համար, ով մի փոքր ավելորդ քաշ ունի: Ինձ չի անհանգստացնում սոցիալական ցանցերում նրա գրառումը: Կարծում եմ, որ Լամինը անհավանական խաղացող է:
Ես պարզապես ուզում եմ, որ նա շարունակի ամուր կանգնել իր ոտքերի վրա», – ասել է հոլանդացին Ziggo Sport Voetbal-ում: