«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի վինգեր Ջեք Գրիլիշն այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հայտնում է The Mirror-ը, անգլիացու նկատմամբ սկսել է հետաքրքրություն ցուցաբերել «Միլանը»։ Իտալական գրանդը պատրաստ է ամռանը անգլիացի վինգերի համար «Քաղաքայիներին» առաջարկել 40 միլիոն եվրո:
«Ռոսոներիները» դիտարկում են նաև Ջեքի վարձակալությունը:
«Մանչեսթեր Սիթին» բաց է տրանսֆերի համար, քանի որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այլևս հույս չունի ֆուտբոլիստի վրա:
2021 թվականի ամռանը ֆուտբոլիստը 117,5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», ինչը ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերն է։
Գրիլիշը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: