Հայտնի է՝ կմասնակցի՞ Պաու Կուբարսին «Օսասունայի» դեմ հանդիպմանը, թե՞ ոչ

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին չի կարողանա օգնել իր թիմին «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության առաջիկա խաղում։

Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր 18-ամյա ֆուտբոլիստը մարզվել է հիմնական թիմից առանձին։ Նշվում է, որ Կուբարսին պատրաստվում է խաղալ «Ժիրոնայի» հետ հաջորդ հանդիպմանը:

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 42 հանդիպման, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Բարսելոնա»-«Օսասունա» հանդիպումը կկայանա մարտի 27-ին։