Հայտնի է` պատրաստ կլինի՞ Ինյիգո Մարտինեսը «Օսասունայի» դեմ խաղին

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսը լիովին ապաքինվել է վնասվածքից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ այսօր 33-ամյա ֆուտբոլիստը սկսել է մարզվել «կապտանռնագույնների» ընդհանուր խմբի հետ և պատրաստ կլինի մասնակցել Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Օսասունայի» դեմ հանդիպմանը։

«Բարսելոնա» — «Օսասունա» հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ մարտի 28-ին, Երևանի ժամանոկով 00։00-ին։