Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է

Transfermarkt-ը թարմացրել է Ա Սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը նվազել է, սակայն նա շարունակում է գլխավորել ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 95 մլն եվրո։

Ընդհանուր առմամբ «Ինտերի» 4 ներկայացուցիչ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հնգյակում է։ Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է և այժմ գնահատվում է 4 մլն եվրո (նախորդ տրանսֆերային արժեքը՝ 5 մլն եվրո)։