Հարի Քեյնը ցանկանում է վերադառնալ Անգլիա

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս տեղեկությունը կիսում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ 31-ամյա հարձակվողը լրջորեն դիտարկում է Անգլիա տեղափոխվելու տարբերակը։ Նշվում է, որ Քեյնին գնելու գլխավոր հավակնորդը «Լիվերպուլն» է, բայց շատ բան կախված կլինի «Բավարիայի» դիրքից, քանի որ խաղացողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:

Ընդգծվում է, որ Քեյնի՝ Պրեմիեր լիգա վերադառնալու ցանկությունը կապված է կարիերան հայրենիքում ավարտելու նրա ծրագրի հետ։ Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 32 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 90 միլիոն եվրո։