Անգլիայի հավաքականը «Ուեմբլիում» հաղթեց Լատվիայի հավաքականին ԱԱ-2026-ի ընտրական խաղում (3-0)։
Անգլիացիների գոլերից մեկն այս խաղում խփեց հարձակվող Հարի Քեյնը։ 31-ամյա հարձակվողի համար գոլը 71-րդն էր ազգային հավաքականում, որտեղ նա պատմության լավագույն ռմբարկուն է։
Քեյնը այժմ հավասարվել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող և պատմության լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեի գոլերի քանակին։ Ընդ որում, Քեյնին անհրաժեշտ է եղել 104 հանդիպում անցկացնել Անգլիայի հավաքականի կազմում, իսկ Կլոզեն 137 խաղ է անցկացրել գերմանացիների կազմում։