Ժերար Պիկեն խոսել է Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» վերափոխման մասին։
«Կարծում եմ՝ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից մեկն է։ Երբ խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգային, այս ակումբն ամբողջությամբ փոխվում է։ Նրանք կարող են սարսափելի մրցաշրջան անցկացնել՝ 20 միավորով զիջելով Լա լիգայի առաջատարներին, բայց դեռևս անհավանական լավ են հանդես գալիս Չեմպիոնների լիգայում: Վերջին տարիներին նրանք միշտ չէ, որ ֆավորիտ են եղել, բայց վերջում հաղթել են մրցաշարում»,- ասել է «Բարսելոնայի» նախկին պաշտպանը։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչում մադրիդյան ակումբը կհանդիպի «Արսենալի» հետ։