Ֆեդերիկո Կիեզայի հայրը խոսել է որդու ապագայի մասին «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզայի հայրը՝ Էնրիկո Կիեզան, ասել է, որ եզրային հարձակվողը դեռ կարող է իրեն դրսևորել անգլիական ակումբում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիեզան կարող է հեռանալ «Լիվերպուլից» և վերադառնալ Ա Սերիա։

«Ֆեդերիկոն շատ լավ է հանդես գալիս «Լիվերպուլում»: Նա խաղում է թոփ ակումբում, որն առաջինն է առաջնությունում, և մենք հուսով ենք, որ նրանք կհաղթեն Պրեմիեր Լիգան:

Նա այնտեղ է, որպեսզի ապացուցի իրեն, նա մեծ հնարավորություններ ունի»,- Էնրիկո Կիեզայի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։

Կիեզան «Լիվերպուլ» է տեղափոխվել անցած ամառ «Յուվենտուսից»: Այս մրցաշրջանում նա 11 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: