«Ֆեներբախչեի» կենտրոնական պաշտպան Յուսուֆ Աքչիչեկն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը։ Այս մասին հայտնում է Mirror Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ 19-ամյա թուրք պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական վեց ակումբներ։ Նշվում է, որ խոսքը «Թոթենհեմի», «Բավարիայի», «Ատլետիկոյի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Նապոլիի» և «Լայպցիգի» մասին է։
Այս մրցաշրջանում Աքչիչեքը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները պաշտպանի արժեքը գնահատում են 5,5 մլն եվրո։