Մադրիդի «Ռեալում» դեբյուտային մրցաշրջանը այնքան էլ լավ չի ընթանում բրազիլացի 18-ամյա հարձակվող Էնդրիկ համար:
«Ճշմարտությունն այն է, որ ես շատ եմ վախենում աշխարհի առաջնությունում չխաղալուց: Քանի որ դա իմ երազանքն է: Դժվար է ասել, որովհետև ուզում եմ մասնակցել աշխարհի առաջնությանը և օգնել Բրազիլիային նվաճել իր վեցերորդ տիտղոսը»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ հիմնականում դուրս գալով փոխարինման, և դարձել է 6 գոլի հեղինակ։