Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ազգերի Լիգայի քառորդ եզրափակչի՝ Դանիայի դեմ պատասխան խաղից առաջ 40-ամյա պորտուգալացին արժանացել է Գինեսի ռեկորդների գրքի մրցանակին՝ իր միջազգային կարիերայում ռեկորդային թվով հաղթանակների համար (132)՝ այս ցուցանիշով շրջանցելով իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին։

Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում Պորտուգալիայի հաղթանակով՝ 5-2 հաշվով: Առաջին խաղում դանիացիները հաղթանակ տոնեցին՝ 1-0։

Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Պորտուգալիան կմրցի Գերմանիայի հետ: