Ինչպես հայտնում է Sky Sport-ը, «Բայերը» նոր պայմանագիր է պատրաստել իր կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար։
Աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը գործելու է առնվազն մինչև 2028 թվականի հունիսը և ներառելու է գնման կետ, որը կակտիվանա հաջորդ ամառ։
Ակումբը սպասում է ֆուտբոլիստի որոշմանը, որը պետք է կայացվի մոտ ժամանակներս։
Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը ակումբի կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։