«Բարսելոնան» նոր գին է սահմանել Ռաֆինյայի համար

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ։ Կատալոնացիները սահմանել են նրա տրանսֆերային արժեքը, որը կազմում է 120 միլիոն եվրո, հայտնում է DeadlineDayLive-ը։

Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի թոփ ակումբներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչներ հետաքրքրված են Ռաֆինյայի ձեռքբերմամբ։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա բրազիլացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 27 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։