«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել հարձակվողի, որը կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն, ով իր կարիերայի մայրամուտում է: Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ հղում անելով իսպանական Sport-ին, կատալոնացիների թիրախը Ալեքսանդր Իսակն է։
«Նյուքասլը» մեծ գումար կխնդրի Իսակի համար՝ 150-180 միլիոն եվրո։ Այս գինը հաջորդ ամառ անմատչելի կլինի «Բարսելոնայի» համար: Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանաները» ցանկանում են Իսակին պայմանագիր կնքել 2026 թվականի ամռանը, երբ նրանց ֆինանսական վիճակը բարելավվի։
Ալեքսանդր Իսակը 25 տարեկան է։ Այս մրցաշրջանում շվեդը անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։