«Ատլետիկոն» տարբերակներ է ուսումնասիրում թիմն ուժեղացնելու համար: Ինչպես հայտնում է Relevo-ն իր էջերում, մադրիդյան ակումբն իր ռադարում է տեղադրել «Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Կրիստիան Ռոմերոյին։
Նշվում է, որ Ռոմերոն հիանալի տեղավորվում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի խաղային փիլիսոփայության մեջ։ Այնուամենայնիվ, մադրիդցիները դեռ պետք է պարզեն գործարքի պոտենցիալ պայմանները և որոշեն՝ իրատեսակա՞ն է արդյոք արգենտինացու հետ պայմանագիր կնքել։
26-ամյա Քրիստիան Ռոմերոյին Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները գնահատում են 55 միլիոն եվրո։ 2022 թվականի վերջին Ռոմերոն Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։