Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարը մադրիդյան ակումբի մեկնարկային կազմում տեղ գտնելու համար:
Կիրակի օրը 20-ամյա կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել ԱԱ-2026-ի ընտրական փուլի՝ Հունգարիայի դեմ խաղում (3-0): «Ռեալն» ինձ ծրագիր է տվել, և ես դեռ հավատում եմ դրան։ Վստահ եմ, որ այստեղ հաջողության կհասնեմ։ Ես նույնիսկ ինձ տուն եմ գնել Մադրիդում։ Ես շատ քրտնաջան աշխատում եմ և միշտ պատրաստ եմ խաղալու, ինչպես կարելի է տեսնել Հունգարիայի դեմ խաղում (3-0):
Ես սիրում եմ այս ակումբի երկրպագուներին։ Նրանց աջակցությունն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ես շատ շնորհակալ եմ նրանց։ Ես միացա «Ռեալին», որպեսզի դառնամ կարևոր մասնիկը։ Չեմ դադարի պայքարել, քանի դեռ չեմ հասել իմ նպատակին»,- Գյուլերի խոսքերն է մեջբերում Marca-ն: