Անդրեյ Լունինը կարող է լքել «Ռեալը». հայտնի են մանրամասները

«Գալաթասարայը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինով, հայտնում է Sporx-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը ուրուգվայցի 38-ամյա դարպասապահ Ֆերնանդո Մուսլերայի հետ, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Նշվում է, որ դարպասապահի դիրքն ուժեղացնելու թեկնածուների ցուցակում առաջինը Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինն է։

«Գալաթասարայը» կփորձի համոզել ուկրաինացի 26-ամյա դարպասապահին միանալ թիմին՝ օգտագործելով Չեմպիոնների Լիգայում ակումբի ցուցադրած խաղը։

«Գալաթասարայը» պատրաստվում է առաջիկա օրերին պաշտոնական շփումներ սկսել Մադրիդի «Ռեալի» հետ։
Լունինի նկատմամբ հետաքրքրություն կա նաև «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի և «Բավարիայի» կողմից:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Լունինը պայմանագիր էր կնքել իսպանական ակումբի հետ։ Անդրեյի նոր պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը: Դարպասապահը «սերուցքայինների» կազմում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից:

Այս մրցաշրջանում Լունինը ակումբի և ազգային թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում, բաց է թողել 17 գոլ և երեք անգամ անառիկ պահել դարպասը: