«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել Անգլիա:
Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Ասթոն Վիլան» հետաքրքրված է դանիացի պաշտպանի ծառայություններով և պատրաստվում է առաջիկա օրերին կապ հաստատել կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստի տրանսֆերի հետ կապված:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: