Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի Ֆրանսիայի հավաքականի հետ անցած պատասխան խաղի մասին (0-2, 11մ՝ 4-5):
«Շնորհավորում եմ ֆրանսիացիներին, նրանք ավելի ուժեղ էին։ Մեր տղաները արեցին ամեն ինչ, գոհ եմ նրանցից: Երեք օր հետո հեշտ չէր խաղի մեջ վերադառնալը: Մենք չէինք ուզում պաշտպանվել, բայց ստիպեցին։
Մենք ամբողջ ուժով կռվեցինք, տվեցինք մեր լավագույնը, հասանք 11 մետրանոց հարվածաշարին, բայց այդ հատվածում մեր բախտը չբերեց»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Առաջին խաղում Խորվաթիայի հավաքականը հաղթել էր 2-0 հաշվով։