ԱԱ-2026. Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները

Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո որոշվել են ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք 2026 թվականի աշխարհի առաջնության Եվրոպայի ընտրական մրցաշարի վերջնական խմբերը։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված է F խմբում։

ԱԱ-2026-ի Եվրոպայի որակավորման փուլ

A խումբ՝ Գերմանիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Լյուքսեմբուրգ

B խումբ՝ Շվեյցարիա, Շվեդիա, Սլովենիա, Կոսովո

C խումբ՝ Դանիա, Հունաստան, Շոտլանդիա, Բելառուս

D խումբ՝ Ֆրանսիա, Ուկրաինա, Իսլանդիա, Ադրբեջան

E խումբ՝ Իսպանիա, Թուրքիա, Վրաստան, Բուլղարիա

F խումբ՝ Պորտուգալիա, Հունգարիա, Իռլանդիա, Հայաստան

G խումբ՝ Հոլանդիա, Լեհաստան, Ֆինլանդիա, Լիտվա, Մալթա

H խումբ՝ Ավստրիա, Ռումինիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կիպրոս, Սան Մարինո

I խումբ՝ Իտալիա, Նորվեգիա, Իսրայել, Էստոնիա, Մոլդովա

J խումբ՝ Բելգիա, Ուելս, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Լիխտենշտեյն

K խումբ՝ Անգլիա, Սերբիա, Ալբանիա, Լատվիա, Անդորրա

L խումբ՝ Խորվաթիա, Չեխիա, Չեռնոգորիա, Ֆարերյան կղզիներ, Ջիբրալթար

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի ամսաթվերը․

Խմբային փուլ
Մարտ – նոյեմբեր 2025թ․

Փլեյ-օֆֆ
26-31 մարտի, 2026թ․․

ԱԱ-2026
Հունիսի 11 – հուլիսի 19, 2026թ․