Վիրջիլ վան Դեյկը կարող է տեղափոխվել MLS

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը դիտարկում է MLS-ի ակումբ տեղափոխվելու հնարավորությունը՝ չնայած Սաուդյան Արաբիայի առաջարկին։ Այս մասին հաղորդում է Get French Football News-ը։

Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» 25-ամյա կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբեկին՝ որպես Վիրջիլ վան Դեյկի հավանական փոխարինող։ Մերսիսայդցիները ծրագրում են ավարտել շուրջ 50 միլիոն եվրոյի գործարքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Հիլալը» նախնական առաջարկ է արել «Լիվերպուլին» Վան Դեյկի համար, որի արժեքը կազմում է ավելի քան 20 միլիոն եվրո:

Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։