Հայտնի են ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի կիսաեզրափակչի զույգերը

Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները, որոշվեցին մրցաշարի կիսաեզրափակիչ զույգերը։

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակչի զույգերը.

Գերմանիա – Պորտուգալիա

Իսպանիա – Ֆրանսիա

A լիգայի կիսաեզրափակիչները կկայանան հունիսի 4-ին և 5-ին, երրորդ տեղի համար խաղը և եզրափակիչը՝ հունիսի 8-ին: Նշենք, որ մրցաշարի եզրափակիչ մասի բոլոր հանդիպումները կանցկացվեն Գերմանիայում։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի գործող հաղթողն է։