Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պատասխանել է «Լիվերպուլի» առաջարկին

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կրկին մերժել է ակումբի առաջարկը նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ։

«Անգլիացի պաշտպանը կրկին մերժել է «Լիվերպուլին»: «Ռեալին» միանալու նրա որոշումը վաղուց է կայացվել, և ոչինչ այն չի փոխի»,- գրել է Marca-ի լրագրողը:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս ամառ։