«Ինտերի» նախկին ֆուտբոլիստը` իտալական ակումբի հավակնությունների մասին

Բրազիլացի նախկին պաշտպան Լուսիոն խոսել է այս մրցաշրջանում Միլանի «Ինտերի» հեռանկարների մասին։

Սիմոնե Ինձագիի թիմը գլխավորում է A Սերիայի մրցաշարային աղյուսակը`մինչև ավարտը 9 խաղ առաջ՝ երեք միավորով գերազանցելով Նապոլիին:

Ներաձուրիները կխաղան նաև Չեմպիոնների լիգայի քառորդ և Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչներում, որտեղ կհանդիպեն համապատասխանաբար «Բավարիայի» և «Միլանի» հետ։

«Ես հետևում եմ «Ինտերին», ամբողջ իտալական ֆուտբոլին: Ես միշտ աջակցում եմ թիմին։

«Բավարիայի» դեմ դժվար կլինի, բայց «Ինտերը» ուժեղ է և ունակ է հասնելու իր նպատակին։

Թրե՞բլ։ Այո, հնարավոր է։ «Չեմպիոնների լիգայում հաղթելը կլինի ամենադժվարը, բայց շանսեր կան»,- Լուսիոյի խոսքերն է մեջբերում Gazeta.Ru-ն։