«Յուվենտուսի» մարզական տնօրենը խոսք է ուղղել Տիագու Մոտային

Կիրակի «Յուվենտուսը» հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Տիագու Մոտային հեռացնելու մասին։

Թուրինյան թիմի նոր գլխավոր մարզիչն Իգոր Տյուդորն է, ով անցած ամառվանից առանց ակումբային գրանցման է։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին հիասթափված է Տիագու Մոտայից։

«Ես ամաչում եմ, որ ընտրել եմ քեզ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ այսպես է ասել Ջյունթոլին Մոտային։ Իտալիայի առաջնության վերջին երկու հանդիպումներում «Յուվենտուսը» 0:4 և 0:3 հաշվով պարտվել է «Ատալանտային» և «Ֆիորենտինային»: «Ծեր սինյորան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում է: