Սաուդյան թիմերը ակտիվորեն հետաքրքրված են «Բարսելոնայի» հարձակվողով

Սաուդյան Արաբիայի թիմերը շարունակում են հետաքրքրվել «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյայով։

Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած նախնական մերժմանը, սաուդյան ակումբները դեռ ցանկանում են պայմանագիր կնքել 28-ամյա բրազիլացու հետ։ Նրանք նոր, ավելի հավակնոտ առաջարկ են պատրաստում՝ թե՛ ֆինանսական, թե՛ մարզական առումով, որպեսզի փորձեն համոզել խաղացողին տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Հաղորդվում է, որ Ռաֆինյայի առաջնահերթ խնդիրն է մնալ «Բարսելոնայում» և շարունակել զարգանալ որպես ֆուտբոլիստ Եվրոպայում։ Նա պատրաստ չէ հետքայլ անել իր կարիերայում։ Բրազիլացին իրեն երջանիկ ու գնահատված է զգում իսպանական ակումբում։

Սպասվում է, որ ֆուտբոլիստը, նրա գործակալը և «Բարսելոնան» կհանդիպեն առաջիկա շաբաթների ընթացքում՝ քննարկելու իրավիճակը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։