Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի մասին, որտեղ Իսպանիայի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ:
«Երկու հավաքականներն էլ արժանի էին հաջորդ փուլ դուրս գալուն, բայց դա կարող էր անել միայն մեկը։ Սա լարված ոչ-ոքի էր, որում ամեն ինչ որոշեց հաջողությունը։ Ես շատ հպարտ եմ խաղացողներով։
Իհարկե, մենք կցանկանայինք անցնել հաջորդ փուլ։ Մենք ցույց տվեցինք շատ ուժեղ հոգեբանություն ողջ խաղի ընթացքում, քանի որ արձագանքում էինք նրանց գոլերին։ Ցավոք դուրս մնացինք, բայց շատ բան ձեռք բերեցինք մեր խաղի շնորհիվ», – ասել է Ռոնալդ Կումանը։