Ռոնալդ Կուման. «Նա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը գնահատել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրիի մակարդակը։

22-ամյա խաղացողը հիանալի մրցաշրջան է անցկացնում և համարվում է «Ոսկե գնդակի» հավակնորդներից մեկը։ Իսպանացին երեկ Հոլանդիայի հավաքականի դեմ 11 մետրանոց հարվածաշարում խփեց իր հավաքականի հաղթական գոլը։

«Բլաուգրանայի» նախկին մարզիչ Կումանը համաձայն է կիսապաշտպանին ուղղված հաճոյախոսությունների հետ։

«Պեդրին աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է»,- ասել է «Նարնջագույնների» մարզիչը։