Ամռանը Մադրիդի «Ռեալը» կհայտարարի աստղային տրանսֆերի մասին

«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Դա կհայտարարվի 2025 թվականի հուլիսի 1-ին։ Անգլիացու գործակալները «սերուցքայինների» հետ համաձայնության են հասել հնգամյա պայմանագրի շուրջ՝ 15 միլիոն եվրո աշխատավարձով:

Աղբյուրի տվյալներով՝ Ալեքսանդեր-Առոլդին սպասվում են մեծ բոնուսներ՝ ակումբում հաջող ելույթնր ունենալ դեպքում, ինչպես նաև ստորագրման բոնուս, որը կկազմի 75 միլիոն եվրո:

«Լիվերպուլը» վերջին շաբաթներին փորձում էր համոզել 26-ամյա խաղացողին պայամանգրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ, սակայն Ալեքսանդր-Առնոլդը բացառապես կենտրոնացած է «Ռեալ» տեղափոխվելու վրա: Ըստ աղբյուրի՝ ոչինչ չի կարող փոխել անգլիացու որոշումը։

Հիշեցնենք, որ ընթցիկ մրցաշրջանում Տրենտը մերսիսայդցիների կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։