Ռաֆինյա. «Այս ֆուտբոլիստներն ինձ համար ոգեշնչման աղբյուր էին»

«Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան պատասխանել է իր կուռքերի մասին հարցին։

«Նեյմար և Ռոնալդինյո։ Այս երկու խաղացողներն ինձ համար մեծ ոգեշնչման աղբյուր էին», – Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ այնքան էլ հաճախ չի դիտել Ռոնալդինյոյի հանդիպումները, քանի որ նա դեռ շատ երիտասարդ էր, սակայն տեսածառայությունների շնորհիվ կարողացել է հետևել մեծ ֆուտբոլիստին։