Ռաֆինյան որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի ակումբներից ստացած առաջարկների վերաբերյալ

Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հայտնում է EL Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբները նոր շահավետ առաջարկ են պատրաստում 28-ամյա բրազիլացի վինգերի համար՝ համոզելու նրան տեղափոխվել Մերձավոր Արևելք։ Ինքը՝ Ռաֆինյան, հետաքրքրված չէ ակումբային գրանցումը փոխելու հարցում և ցանկանում է շարունակել հանդես գալ «Բլաուգրանայի» կազմում։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայի» առաջատարներից է։

Ռաֆինյան մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։