Միխայիլ Մուդրիկը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թիմ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Միխայիլ Մուդրիկի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մուդրիկի օգնությամբ «կարմիր սատանաների» ղեկավարությունը ծրագրում է մեծացնել մրցակցությունը հարձակման ձախ եզրում, որտեղ Մարկուս Ռեշֆորդի «Ասթոն Վիլա» տեղափոխվելուց հետո մնում է միայն արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն։

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է տրանսֆերը կատարել մոտ 40-50 միլիոն եվրոյով, իսկ Միխայիլ Մուդրիկի հետ պայմանագիր կնքելու վերջնական որոշումը կայացնելու է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ժամանակավորապես որակազրկեց Մուդրիկին մասնակցել մրցումներին։