«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Նյուքասլի» կիսապաշտպանի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Նյուքասլի» կիսապաշտպան Շոն Լոնգստաֆով: 27-ամյա խաղացողը հաճախակի չէ «կաչաղակների» մեկնարկային կազմում և կարող է փոփոխություններ փնտրել գալիք տրանսֆերային պատուհանում:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով լրագրող Լի Ռայդերին, կիսապաշտպանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ Անգլիացու գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականին, ինչը, հավանաբար, կհեշտացնի գործարքը:

Շոն Լոնգստաֆն այս արշավում 28 հանդիպում է անցկացրել Էդի Հաուի թիմի կազմում՝ մեկ գոլային փոխանցում կատարելով: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո: