Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է «արքայական» ակումբի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ «Ոսկե գնդակը» ստանալու հեռանկարների մասին հարցին։
«Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Ինձ ամենաշատը տպավորում է նրա անհատականությունը: Ոմանք կարող են ասել, որ այս մրցաշրջանը նրա համար լավագույնը չէ, թեև Կիլիանն արդեն 30 գոլ է խփել։
Եթե խոսենք «Ոսկե գնդակի» մասին, ապա թող Մբապեն շարունակի անել այն, ինչ արդեն անում է՝ օգնելով «Ռեալին» տիտղոսներ նվաճել։ Վստահ եմ, որ նա մեկի փոխարեն մի քանի«Ոսկե գնդակ» կնվաճի»,- ասել է Մոդրիչը։