Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը։
Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում իսպանացիները հաղթեցին Հոլանդիային (11 մետրանոցներով՝ 3-3, 11մ՝ 5-4)։ Առաջին խաղն ավարտվել էր 2-2 հաշվով։
«Մենք չափազանց հուզված ենք։ Այս հանդիպումը կարող էր դառնալ Եվրոպայի առաջնության եզրափակիչը։ Մենք բարձր մակարդակի էինք։ Հիմա մենք ունենք նույն զգացմունքները, ինչ ունեինք EURO-2024-ում։ Նմանատիպ հատկանիշներով երկու թիմեր հավաքվեցին, քանի որ մենք կենտրոնացած ենք հարձակման վրա։ Երկրպագուները, հավանաբար, իսկապես հաճույք են ստացել այս խաղից։
Պարզապես նայեք մասնակիցների ցանկին։ Աշխարհի նախկին չեմպիոններից մեկը՝ Իտալիան, դուրս մնաց պայքարից։ Ես միշտ այս մակարդակը համեմատում եմ եվրոյի հետ»,- Դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։