Լուչանո Սպալետտին արձագանքել է Գերմանիայի դեմ խաղում իր թիմի արտասովոր բաց թողած գոլին

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին մեկնաբանել է իր թիմի կոպիտ սխալը Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի Գերմանիայի դեմ խաղում անկյունայինի խաղարկման ժամանակ։

Անկյունայինի խաղարկման ժամանակ Դոննարումման գնաց վիճելու մրցավարի հետ, իսկ մյուս խաղացողները զբաղեցրին դիրքեր, ինչից օգտվեցին գերմանացիները՝ արագ խաղարկելով գնդակը և ուղարկելով այն դատարկ դարպասը։

«Այսպես է ստացվում՝ տեսանք, որ արագ անկյունայիններ են խաղարկում, ու չես կարող երես թեքել նրանցից։ Ինչ-որ առումով նույնիսկ լավ է, որ մենք բաց թողեցինք նման գոլ: Հիմա խաղացողները հասկանում են, որ դրանք պարզապես խոսքեր չեն, այլ իրական խաղային իրավիճակներ:

Մենք չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք գնդակը խլելուց հետո՝ անմիջապես կորցնելով այն։ Մենք գիտեինք, որ Գերմանիան բարձր կսեղմի, բայց ես մեզանից ավելին էի սպասում: Հանդերձարանում ընդմիջմանը մենք լուրջ խոսակցություն ունեցանք, իսկ դրանից հետո խաղադաշտում տեսանք այն, ինչ ուզում էինք»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականը կմրցի Պորտուգալիայի հետ։