Լամին Յամալը պատմական ռեկորդ է գրանցել

Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, որում հանդիպեցին Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները, տանտերերի վինգեր Լամին Յամալը գոլի հեղինակ դարձավ և մրցաշարի պատմական ռեկորդ սահմանեց։

Այսպիսով, Յամալը դարձավ մրցաշարի պատմության ամենաերիտասարդ գոլահարը։ Հանդիպման ժամանակ իսպանացին 17 տարեկան 258 օրական էր։

Նախկինում ռեկորդը պատկանում էր Յամալի հայրենակից Գավիին: Նա գոլի հեղինակ էր դարձել 17 տարեկան 304 օրականում։

Հիշեցնենք, որ 11 մետրանոց հարվածաշարում տանտերերը հաղթել են (3-3, 11մ՝ 5-4) և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ:

Իսպանիայի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի գործող հաղթողն է։