Հայտնի է Լա Լիգայի մարտ ամսվա լավագույն մարզչի անունը

Լա Լիգայում ընտրել են մարտի լավագույն մարզիչին:

Մրցանակը շահեց Մանուել Պելեգրինին, ով մարզում է «Բետիսը»։ Այս մասին հայտնում է Լա Լիգայի պաշտոնական կայքը։ «Բետիսն» այս ամիս երեք հանդիպում է անցկացրել առաջնությունում և հաղթել դրանցից յուրաքանչյուրում՝ Մադրիդի «Ռեալի» (2-1), «Լաս Պալմասի» (1-0) և «Լեգանեսի» (3-2) դեմ:

Լա Լիգայում նրանց հաղթական շարանը հինգ հանդիպում է, իսկ թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղը: