Կիլիան Մբապպեն խոսել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին։
Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «եռագույնները» հաղթեցին Խորվաթիային (2:0, 11 մետրանոցներով՝ 5:4, առաջին խաղը՝ 0:2):
«Մենք արթնացանք մտածելով, որ հիանալի երեկո ենք ունենալու: Մենք վստահ էինք, որ կարող ենք արդյունք գրանցել: Մենք չէինք ուզում մրցակցին ընդմիջում տալ, այլապես նրանք մեզ կստիպեին շատ տանջվել:
Մենք գիտենք, որ ունենք դարպասապահ, ով լավ է խաղում 11 մետրանոց հարվածաշարերում, ուստի առավելություն ունեինք: Մենք վստահ էինք, որ կհասնենք մեր նպատակին»,- ասել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը TF1-ին տված հարցազրույցում։