Կախա Կալաձե․ «Տեղի ունեցածը չի նշանակում, որ ժողովուրդների միջև լարվածություն կա»

Իտալական «Միլանի» և Վրաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անդրադարձել է Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումից հետո երկրապոգւների միջև սկսված բախմանը։

«Տհաճ միջադեպ է տեղի ունեցել, բայց սա ֆուտբոլ է, իսկ ֆուտբոլում երբեմն բախումներ են լինում երկրպագուների միջև։ Տեղի ունեցածը չի նշանակում, որ ժողովուրդների միջև լարվածություն կա։ Այս միջադեպը չի ազդի հայերի և վրացիների հարաբերությունների վրա»,- Կալաձեի խոսքերն է մեջբերում sputnik-georgia-ն։